hy ru en

    Գինը Ներառում է՝

    1) Հեղինակային վեբ-դիզայնի 1-3 տարբերակ

    2) CMS-ի ծրագրավորում զրոյից

    3) Կայքի ամբողջական ձևավորում

    4) Բազային SEO օպտիմալացում

    5) Կորպորատիվ էլ․ փոստի կարգավորումներ

    6) Երաշխիքային սպասարկում

    7) Դոմեն և հոսթինգ 1 տարով

Վեբ կայքերի պատրաստում

Սկսած 800,000 Դրամից ($1500)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ՎԵԲ ԿԱՅՔ։

Մենք առաջարկում ենք Վեբ կայքերի պատրաստում և SEO առաջխաղացում։ Մեր մասնագետների խումբն ունի բիզնես-կայքերի մշակման, բարդ պորտալների ծրագրավորման հաջող փորձ։ Յուրաքանչյուր նախագծի համար ստեղծում ենք օրիգինալ լոգո, հեղինակային վեբ դիզայն, ծրագրավորումն իրականացնում ենք զրոյից՝ հաշվի առնելով պատվիրատուի կողմից առաջադրված խնդիրներն ու այդ խնդիրների լուծման տարբեր եղանակները: Դառնալով մեր գործընկերը՝ Դուք ստանում եք երկարաժամկետ լուծումներ և բարձրակարգ սպասարկում։

Իմանալ Ավելին

Լենդինգների և այցեքարտ կայքերի պատրաստում

Սկսած 450,000 Դրամից ($300-900)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ԼԵՆԴԻՆԳ ԿԱՅՔ։

Պարալաքս Գրուպ ընկերությունում, բացի բարդ պորտալներից և ինտերնետ-խանութներից, Դուք կարող եք պատվիրել լենդինգների և այցեքարտ կայքերի պատրաստում։ Լենդինգն (landing page) ինտերնետ գովազդի թրենդերից է։ Լենդինգներ պատվիրում են «վաճառող կայք» գովազդային կարգախոսի ներքո։ Լենդինգ կայքի իմաստը հետևյալում է՝ կառուցել 1 էջից բաղկացած կայք 1 զեղչային առաջարկով, որպեսզի այցելուն չշեղվի այդ էջից ուրիշ ոչ մի տեղ, ներկայացնել առաջարկի առավելությունները, գովազդի միջոցով «համոզել», որպեսզի այցելուն հենց այդ պահին կատարի պատվերը կամ գնումը։ Այսպիսով, լենդինգի ստեղծման նպատակն է կենտրոնացնել գնորդի ուշադրությունը կոնկրետ ապրանքատեսակի կամ ծառայության վրա, աշխատել այցելուների առարկությունների հետ՝ «վաճառող» տեքստերի և թրիգգերների (trigger) շնորհիվ, ստիպել գնումներ կատարել կամ հայտեր ուղարկել ժամանակային սահմանափակում ունեցող ակցիաների օգնությամբ։

Իմանալ Ավելին

    Գինը Ներառում է՝

    1) Հեղինակային դիզայնի 1 տարբերակ

    2) CMS-ի ծրագրավորում զրոյից

    3) Pixel perfect դիզայնի ապահովում

    4) Ադապտիվ տարբերակ

    5) «Վաճառող» տեքստերի կազմում

    6) Կայքի ձևավորում

    7) Երաշխիքային սպասարկում 1 տարի

    Գինը Ներառում է՝

    1) Հեղինակային վեբ-դիզայնի 2-4 տարբերակ

    2) Տեխնիկական նախագծում

    3) CMS-ի ծրագրավորում զրոյից

    4) Մոբայլ տարբերակի պատրաստում

    5) API-ների ինտեգրում

    6) Բազային SEO օպտիմալացում

    7) Դոմեն և հոսթինգ 1 տարով

    8) Կորպորատիվ էլ․ փոստի կարգավորումներ

    9) Երաշխիքային սպասարկում 2 տարի

    10) Ապառիկ վճարման հնարավորություն 6 ամսում

Ինտերնետ խանութների պատրաստում

Սկսած 2,000,000 Դրամից ($5000-11000)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ԻՆՏԵՐՆԵՏ ԽԱՆՈՒԹ։

Պարալաքս Գրուպ ընկերությունն առաջարկում է ինտերնետ խանութների պատրաստում լիարժեք օնլայն առևտրի համար։ Ինչպես ստեղծել օնլայն-խանութ, եթե այն դարձել է ժամանակի պարտադիր պահանջը։ Նման հարթակները բարձրացնում են ապրանքաշրջանառությունը։ Դրան նպաստում են էլեկտրոնային վճարային համակարգերի զարգացումը, հաճախորդների՝ ժամանակ խնայելու բնական ձգտումը։ Արդյունքում, այսօր չունենալով սեփական տեսականի և վաճառքի օֆլայն խանութներ, կարելի է կազմակերպել ինտերնետ խանութի պատրաստում, առաջխաղացում և օնլայն վաճառքից ստանալ իրական եկամուտ։
 

Իմանալ Ավելին

CRM ծրագրերի պատրաստում

Սկսած 2,500,000 Դրամից ($5000)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ CRM ՀԱՄԱԿԱՐԳ։

CRM ծրագրերի պատրաստում և բիզնեսի ավտոմատացում․ այս գործիքները թույլ են տալիս օպտիմալացնել բիզնեսի տարբեր ոլորտների կառավարումը և վերահսկողությունը՝ խնայելով աշխատուժը և, որպես արդյունք, բիզնեսի կառավարման վրա ծախսվող բյուջեն: Առանց փիլիսոփայության և KPI-ի, IRR-ի, PBGI-ի նման անհասկանալի բառերի կոնկրետ օրինակով ցույց կտանք, թե որքան է խնայում ոչ մեծ առևտրային ընկերությունը՝ օպտիմալացնելով բիզնեսի գործընթացները մեր ծրագրավորած CRM համակարգի միջոցով:

Իմանալ Ավելին

    Գինը Ներառում է՝

    1) Ուսումնասիրում ենք բիզնեսը, վերլուծում ենք գործընթացները

    2) Կազմում ենք ավտոմատացման ծրագրի տեխնիկական նկարագիրը

    3) Կազմում ենք CRM-ի մակետներն ու դիզայնը

    4) CRM համակարգը ծրագրավորում ենք զրոյից

    5) Ծրագրերը հեղինակային բոլոր իրավունքներով հանձնում ենք պատվիրատուին

    6) Տրամադրում ենք երաշխիքային սպասարկում 1 տարով

    Գինը Ներառում է՝

    1) Կայքի աուդիտ, սեմանտիկ միջուկի կազմում

    2) Կայքի կառուցվածքի օպտիմալացում

    3) HTML, CSS կոդի օպտիմալացում

    4) Մետա տեգերի հետ աշխատանք

    5) Կոնտենտի վերլուծություն և օպտիմալացում

    6) Արագագործության բարձրացում

    7) Ֆունկցիոնալ սխալների ուղղում

    8) Անալիտիկ տվյալների վերլուծություն

    9) Դեպի կայք հղումների որակի և քանակի մեծացում

    10) Տեխնիկական մի շարք աշխատանքներ

Կայքերի SEO առաջխաղացում

Սկսած ամսական 150,000 Դրամից ($300)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ SEO ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ։

Կայքերի SEO առաջխաղացումը երկարաժամկետ համագործակցություն ենթադրող համալիր աշխատանք է: Նախքան առաջխաղացմանն անցնելը՝ կատարում ենք  կայքի աուդիտ, տրամադրում ենք ամբողջական վերլուծություն և սխալների ուղղման խորհուրդներ: Կայքի առաջխաղացումը սկսվում է ներքին օպտիմալացումից: SEO օպտիմալացումն իրականացվում է որոնողական համակարգերի կողմից ինդեքսավորման բարելավման, վարկանիշի բարձրացման համար, որն առաջխաղացման առաջին կարևոր քայլն է: Կայքի առաջխաղացումը բարդ գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ:

Իմանալ Ավելին

Սոցիալական Մեդիա Մարքեթինգ (SMM)

Սկսած ամսական 100,000 Դրամից ($200)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ (SMM)։

Social Media Marketing (SMM) թվային մարքեթինգի թրենդային և մեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկն է։ Այն նպատակ ունի բարձրացնել կազմակերպության ճանաչելիությունը, բարելավել մրցակցային դիրքերը շուկայում, դարձնել այն առաջատարներից մեկը, մշտապես կապի մեջ լինել հաճախորդների հետ և ունենալ ապրանքի  կամ մատուցվող ծառայության վաճառքի ծավալի աճ։ Այն նաև միջոց է գովազդային արշավի շրջանակում  ներգրավելու նույնիսկ  չհետաքրքրված, սակայն պոտենցյալ աուդիտորիա։ Այսօր գրեթե բոլորն ունեն սոցիալական էջեր: Շատերը կարծում են, որ ինքնուրույն կարող են իրականացնել ընկերության բրենդի առաջխաղացում, սակայն իրականում այն մի ամբողջ գործիքակազմի կիրառություն է պահանջում, մասնագիտական գիտելիքներ, խորը վերլուծություն և, իհարկե, որոշակի ժամանակ։

Իմանալ Ավելին

    Գինը Ներառում է՝

    1) Էջերի ստեղծում / վերանայում

    2) Կոնտենտ պլանի մշակում

    3) Էջի դիզայն

    4) Բրենդինգ

    5) Առաջխաղացում սոցիալական ցանցերում

    6) Մրցակցային դաշտի ուսումնասիրություն

    7) Թիրախային գովազդ

    8) Գովազդային արշավների և մրցույթների կազմում

    9) Հետադարձ կապ

    10) Հաշվետվությունների ներկայացում

    Գինը Ներառում է՝

    1) Տարբերանշան (լոգոտիպ)

    2) Կարգախոս

    3) Գունային գամմա

    3) Տառաչափ

Լոգոների պատրաստում

Սկսած 100,000 Դրամից ($200)

ԻՆՉՈՒ՞ ՈՒՆԵՆԱԼ ԼՈԳՈ ԵՎ ՎԵԲ ԴԻԶԱՅՆ։

Պարալաքս Գրուպ ընկերությունում կարող եք պատվիրել հեղինակային լոգոների պատրաստում, վեբ դիզայն և ֆիրմային ոճի մշակում։ Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը օգնում է ամրապնդել կազմակերպության ճանաչելիությունը: Ճիշտ մշակված կորպորատիվ ոճը առաջին իսկ պահից հանդիսանում է կազմակերպության դեմքը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մանրամասն մշակել կորպորատիվ ոճի բոլոր դետալները՝ սկսած գույների ընտրությունից մինչև լոգոյի պարունակությունը:

Իմանալ Ավելին