hy ru en

Maya

Autodesk Maya & Arnold 
 

Դասընթացի նկարագրություն:

Autodesk Maya-ն 3D վիզուալ էֆեկտների, ունիվերսալ ծրագրակազմ է՝ կերպարների, ոսկրային համակարգերի, անիմացիայի և սիմուլյացիայի ստեղծման հզոր գործիքներով: Այս հիմնական դասընթացը մենք կսկսենք ծրագրակազմի ինտերֆեյսի հիմունքներից, կհասկանանք, թե ինչպես ուղղորդել առարկաները և ղեկավարել դրանք եռաչափ տարածության մեջ: Դասընթացի ընթացքում մենք կօգտագործենք մոդելավորման տարբեր տեխնիկաներ, ինչպիսիք են Curve Modeling,  Polygonal Modeling և Subdivision Surface Modeling-ը: Գործողության վայրը հաստատելու համար մենք կտեղադրենք տեսախցիկներ և լույսեր, կավելացնենք հյուսվածքներ և նյութեր մեր 3D օբյեկտներին, որոնք գույներ կբերեն մեր աշխարհ: Դրանից հետո կստեղծենք ոսկրային համակարգ(Rigging) և կմաշկավորենք(Skinning), այնուհետև կստեղծենք անիմացիաներ մեր մոդելների համար: Կվերջնականացնենք մեր աշխատանքը մազերի ոճավորումով, մասնիկների համակարգի ստեղծումով, դեֆորմատորներով և Rendering-ով։



Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝

 

  • Ստեղծել շնչավոր և անշունչ առարկաների 3D մոդելներ
  • Տալ օբյեկտների ոսկրային  համակարգ (Rigging)
  • Կարել ցանցը ոսկրայի համակարգին (Skinning) 
  • Ստեղծել անիմացիաներ 
  • Օգտագործել մազեր, մորթի և այլ վիզուալ էֆեկտներ
  • Վիզուալիզացնել վերջնական պատկերը Arnold ծրագրակազմով

 


Արդյունքում Դուք կստանաք՝
 

  • ​​Autodesk Maya նախնական գիտելիքներ եռաչափ մոդելներ ստեղծելու համար, որը Դուք կկարողանաք օգտագործել խաղերի, վիրտուալ իրականության և տեսանյութերի արտադրության մեջ
  • AUTODESK միջազգային հավաստագիր




Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն:

Հայտագրվել