hy ru en

Fusion 360

Autodesk Fusion 360 Հիմնական

 

 

Դասընթացի նկարագրություն:

 

Autodesk Fusion 360 ծրագրային ապահովումը դարձել է իրական առաջընթաց նախագծման, ինժեներական վերլուծության և արտադրական ճշգրտումների ոլորտում։

Autodesk Fusion 360-ը CAD/CAE/CAM բարդ ամպային գործիքակազմ է։ Այն կիրառվում է արդյունաբերական ձևավորման և արտադրության ոլորտում, թույլ է տալիս նախագծել գործնականում այն ամենն, ինչ անհրաժեշտ է։

 

Այս հիմնական դասընթացի ընթացքում Դուք կսովորեք՝

 

CAD:  Նախագծում

Սահմանեք ապագա արտադրանքի ձևն ու դիզայնի առանձնահատկությունները՝ օգտագործելով մոդելավորման առկա հնարավոր առավելագույն քանակի տեսակները՝ շեղ, մակերեսային, կոշտ, պարամետրային և ուղիղ։

 

CAE: Ինժեներական վերլուծություն

Մշակեք Ձեր նախագծի ինժեներական բաղադրիչները։ Հաշվարկեք արտադրանքի ամրությունը, անցկացրեք մոդալ կամ ջերմային վերլուծություն։ Որոշեք, թե ինչ կերպով պետք է կատարվեն  հավաքածուի շարժական մասերի  դինամիկ շարժումները։ Ստացեք նախագծի ֆոտոռեալիստիկ նկար և անիմացիա։

 

CAM: Արտադրություն

Նախապատրաստեք դետալը արտադրության. օգտագործեք ավտոմատացված հսկիչ ծրագրեր գրելու միջոցները ԹԾՀ մեքենաների և 3D տպիչների ղեկավարման համար (մինչև 5 առանցքի ապահովմամբ)։ Արտադրողի համար ապահովեք նախագծի մուտք  աշխարհի ցանկացած կետից։

 

Generative Design

Կիրառեք նախագծման առաջնային ամպային տեխնոլոգիաներ՝ օպտիմալ ձևը և կառուցվածքի հուսալիությունը որոշելու համար՝ պահպանելով մոդելին տրված ամրության, չափային և արտադրական պարամետրերը։


Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝

 

  • Միավորել նախագծի մշակման բոլոր գործընթացները մեկ ծրագրակազմի մեջ
  • Գաղափարը դարձնել նախագիծ
  • Կատարել կառուցվածքային հաշվարկներ
  • Պատրաստել նախագծի մոդելներ արտադրության համար, ինչպես նաև համագործակցել գործընկերների հետ նույն հարթակի շրջանակներում

 

Արդյունքում Դուք կստանաք՝

 

  • Նախնական գիտելիքներ ոչ բարդ մոդելներ նախագծելու համար, որը Դուք կկարողանաք օգտագործել արդյունաբերական դիզայնի և արտադրության ոլորտում
  • AUTODESK միջազգային հավաստագիր
     

Գրանցվեք հեռավար դասընթացի համար և ստացեք 20% զեղչ:

Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն: