Autodesk Fusion 360 Հիմնական
Դասընթացի նկարագրություն:
Autodesk Fusion 360 ծրագրային ապահովումը դարձել է իրական առաջընթաց նախագծման, ինժեներական վերլուծության և արտադրական ճշգրտումների ոլորտում։
Autodesk Fusion 360-ը CAD/CAE/CAM/PCB բարդ ամպային գործիքակազմ է։ Այն կիրառվում է արդյունաբերական ձևավորման և արտադրության ոլորտում, թույլ է տալիս նախագծել գործնականում այն ամենն, ինչ անհրաժեշտ է։
Այս հիմնական դասընթացի ընթացքում Դուք կսովորեք՝
CAD: Նախագծում
Սահմանեք ապագա արտադրանքի ձևն ու դիզայնի առանձնահատկությունները՝ օգտագործելով մոդելավորման առկա հնարավոր առավելագույն քանակի տեսակները՝ շեղ, մակերեսային, կոշտ, պարամետրային և ուղիղ։
CAE: Ինժեներական վերլուծություն
Մշակեք Ձեր նախագծի ինժեներական բաղադրիչները։ Հաշվարկեք արտադրանքի ամրությունը, անցկացրեք մոդալ կամ ջերմային վերլուծություն։ Որոշեք, թե ինչ կերպով պետք է կատարվեն հավաքածուի շարժական մասերի դինամիկ շարժումները։ Ստացեք նախագծի ֆոտոռեալիստիկ նկար և անիմացիա։
CAM: Արտադրություն
Նախապատրաստեք դետալը արտադրության. օգտագործեք ավտոմատացված հսկիչ ծրագրեր գրելու միջոցները ԹԾՀ մեքենաների և 3D տպիչների ղեկավարման համար (մինչև 5 առանցքի ապահովմամբ)։ Արտադրողի համար ապահովեք նախագծի մուտք աշխարհի ցանկացած կետից։
Generative Design
Կիրառեք նախագծման առաջնային ամպային տեխնոլոգիաներ՝ օպտիմալ ձևը և կառուցվածքի հուսալիությունը որոշելու համար՝ պահպանելով մոդելին տրված ամրության, չափային և արտադրական պարամետրերը։
Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
Արդյունքում Դուք կստանաք՝
Գրանցվեք Autodesk Fusion 360 Essentials հեռավար դասընթացին և ստացեք -40% զեղչ:
Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն: