hy ru en

Arnold

Autodesk Arnold Հիմնական
 

Դասընթացի նկարագրություն:
 

Arnold-ը ընդհանուր լուսավորության րենդերինգի համար նախատեսված ծրագրային ապահովում է։ Բարձրացրե՛ք Ձեր ամենաբարդ նախագծերի իրագործման արդյունավետությունը Arnold-ի հետ՝ ճկուն գործիքների և ինտեգրացիայի միջոցով։ Ստացեք  բարձր որակի 3D պատկերներ և մնացած ժամանակը տրամադրեք Ձեր ստեղծագործ աշխատանքին։ Ձեր արտադրական կարիքներին համապատասխանելու համար հեշտությամբ փոփոխեք GPU և CPU րենդերինգի միջև: Arnold-ում հեշտությամբ և արագ ստացեք մազեր, մորթիներ և մաշկ, քանի որ հաշվարկի կատարումը օպտիմիզացված է: Մի անհանգստացեք Arnold-ում ծանր ֆայլերի, մեծ սցենաների և կոմպլեքս մոդելների հետ աշխատելու համար, քանի որ Arnold-ը հարմարեցված է նմանատիպ աշխատանքների համար: Այս հիմնական դասընթացի ընթացքում կսկսենք Arnold-ի պարամետրերի հիմունքներից, կհասկանանք լույսերի տեսակները և կկարգավորենք լուսավորությունը, կաշխատենք Arnold-ի նյութերի և տարբեր քարտեզների հետ, ապա կստեղծենք տեսախցիկներ մեր աշխատանքի վերջնական տեսքն ապահովելու համար։

 

Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
 

  • Կարգավորել Arnold-ի պարամետրերը
  • Աշխատել տարբեր տեսախցիկների հետ
  • Ստեղծել միջավայրի լուսավորություն
  • Ստեղծել ստուդիայի լուսավորություն
  • Աշխատել Arnold-ի նյութերի հետ
  • Օգտագործել քարտեզներ նյութեր ստանալու համար
     

 

Արդյունքում Դուք կստանաք՝
 

  • Autodesk Arnold հիմնական գիտելիքներ րենդերինգի վերաբերյալ, որը Դուք կարող եք  օգտագործել  Ձեր սեփական աշխարհների վերջնական տեսքը վիզուալիզացնելու համար

  • AUTODESK միջազգային հավաստագիր

Հայտագրվել