hy ru en

Revit Architecture

Autodesk Revit Architecture Հիմնական
 

Դասընթացի նկարագրություն:
 

Autodesk Revit ծրագրակազմը իր մեջ ներառում է հզոր գործիքակազմեր, որոնք կիրառվում են ճարտարապետական մոդելավորման, ինժեներական, կոնստրուկտիվ լուծումների և շինարարական նախագծման աշխատանքների համար։
Այս հիմնական դասընթացը նախատեսված է այն ճարտարապետների և նախագծողների համար, ովքեր չեն տիրապետում կամ մասամբ են տիրապետում Revit Architecture ծրագրակազմի առաջնային և սկզբնական հիմունքներին և ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները։ Այս դասընթացի արդյունքում Դուք կունենաք ընդհանուր պատկերացում կառույցների ինֆորմացիոն մոդելավորման (BIM) մասին, կհասկանաք, թե ինչպես մոդելավորել և կառավարել Ձեր նախագծերը BIM ծրագրային հարթության մեջ։


Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝

 

  • Շատ արագ ստեղծել Ձեր նախագծերի 3D ինֆորմացիոն մոդելները
  • Օգտագործել համագործակցություն (Collaborate) ֆունկցիան այլ մասնագետների հետ համագործակցելու նպատակով
  • Շատ արագ կատարել ցանկացած տիպի փոփոխություններ
  • Շատ արագ ստեղծել բնութագրեր և ծավալաթերթեր
  • Կազմել աշխատանքային փաստաթղթեր

 

Արդյունքում Դուք կստանաք՝

 

  • Autodesk Revit Architecture ծրագրակազմի նոր գիտելիքներ և աշխատանքային հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել և կառավարել Ձեր ճարտարապետական նախագծի ինֆորմացիոն մոդելները (BIM)
  • AUTODESK միջազգային հավաստագիր


Գրանցվեք Autodesk Revit Architecture Essentials հեռավար դասընթացին և ստացեք -40% զեղչ:

Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն:

Հայտագրվել