hy ru en

3ds Max

Autodesk 3ds Max Հիմնական
 

Դասընթացի նկարագրություն:

Autodesk 3ds Max-ը հզոր, ունիվերսալ ծրագրակազմ է թվային բովանդակության ստեղծագործություններ ստեղծելու համար։ Այն օգտագործվում է ինտերիեր դիզայնի, վիզուալացման, խաղերի և անիմացիայի ոլորտներում: Այս հիմնական դասընթացը մենք կսկսենք ծրագրակազմի ինտերֆեյսի հիմունքներից, կհասկանանք, թե ինչպես ուղղորդել առարկաները և ղեկավարել դրանք եռաչափ տարածության մեջ։ Մոդելավորման առկա գործիքների ամբողջական դիտարկման համար մենք կօգտագործենք բազմաթիվ մեթոդներ, ինչպիսիք են օրինակ գծային, պոլիգոնային, ստորաբաժանումային մակերեսները: Գործողության վայրը հաստատելու համար մենք կքննարկենք տեսախցիկի և աշխատանքային տարածքի դասավորության հիմնական տեխնիկան, կտեսնենք, թե ինչպես կարելի է լուսավորել մեր աշխարհը ֆոտոմետրիկ և բնական լույսերով: Ոչ մի 3D մոդելը չի կարող համարվել ամբողջական առանց նյութերի և տեքստուրաների, այսպիսով մենք մեր աշխարհ կբերենք գույներ օգտագործելով Slate Material խմբագիրը: Մենք կառուցելու ենք  հիերարխիաներ, ոսկորային ամրացումներ (Rigging), մաշկ (Skinning), տարրական կառուցվածքային անիմացիայից մինչև ավելի բարդ շերտային անիմացիաներ, մազերի ոճավորում, Paticle System, Space Warps և այս ամբողջը կավարտենք վիզուալացումով (Rendering):

Այս դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝
 

  • Ստեղծել շնչավոր և անշունչ առարկաների եռաչափ մոդելներ
  • Ամրացնել այն ոսկրային համակարգով (Rigging)
  • Կարգավորել մաշկի դեֆորմացիաները (Skinning)
  • Ստեղծել եռաչափ մոդելների անիմացիա
  • Կիրառել մազեր, մորթի և այլ վիզուալ էֆեկտներ
  • Վերջնական արդյունքները վիզուալացնել Arnold ծրագրակազմով


Արդյունքում Դուք կստանաք՝
 

  • ​​Autodesk 3ds Max նախնական գիտելիքներ եռաչափ մոդելներ ստեղծելու համար, որը Դուք կկարողանաք օգտագործել խաղերի, վիրտուալ իրականության և տեսանյութերի արտադրության մեջ:
  • AUTODESK միջազգային հավաստագիր




Յուրաքանչյուր դասընթացի ուսումնական ծրագիր կարող է փոփոխվել և լրացվել հաճախորդների հետաքրքրությունների և պահանջներին համաձայն:

Հայտագրվել