hy ru en

Սոցիալական Մեդիա Մարքեթինգ (SMM)

Social Media Marketing (SMM) թվային մարքեթինգի թրենդային և մեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկն է։ Այն նպատակ ունի բարձրացնել կազմակերպության ճանաչելիությունը,   բարելավել մրցակցային դիրքերը շուկայում, դարձնել այն առաջատարներից մեկը, մշտապես կապի մեջ լինել հաճախորդների հետ և ունենալ ապրանքի  կամ մատուցվող ծառայության վաճառքի ծավալի աճ։ Այն նաև միջոց է գովազդային արշավի շրջանակում  ներգրավելու նույնիսկ  չհետաքրքրված, սակայն պոտենցյալ աուդիտորիա։

Այսօր գրեթե բոլորն ունեն սոցիալական էջեր: Շատերը կարծում են, որ ինքնուրույն կարող են իրականացնել ընկերության բրենդի առաջխաղացում, սակայն իրականում այն մի ամբողջ գործիքակազմի կիրառություն է պահանջում, մասնագիտական գիտելիքներ, խորը վերլուծություն և, իհարկե, որոշակի ժամանակ։ Այդ իսկ պատճառով մեր մասնագետների խումբը  ջանք չի խնայում վերլուծելու Ձեր ընկերության յուրահատկությունները, որպեսզի կարողանանք մշակել Ձեր բիզնեսի առաջխաղացման համար  ամենաօպտիմալ ռազմավարությունը։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՍՄՄ ռազմավարությունը։

Ապահովում է բիզնեսի և թիրախային լսարանի կապը սոցիալական հարթակներում, բացահայտում է հավանական սպառողների հետաքրքրությունները, նպաստում է սպասարկման որակի բարելավմանը վայրկենական հետադարձ կապի միջոցով, թիրախավորված գովազդի արդյունքում ավելացնում է վաճառքի ծավալները։ ՍՄՄ ռազմավարության շրջանակում մենք իրականացնում ենք՝
 

Էջերի ստեղծում / վերանայում

Մենք ստեղծում ենք տարաբնույթ բիզնես էջեր՝ նախապես լսելով Ձեր ցանկությունները, խնդիրները և համաձայնեցնում այն Ձեր պահանջներին,  առկայության դեպքում՝ վերանայում ենք, դուրս բերում թերությունները։
 

Կոնտենտ պլանի մշակում

Իրենից ներկայացնում է  հրապարակումների գրաֆիկ  սոցիալական ցանցերի, բլոգների և կայքերի համար, որը կազմում ենք նախապես որոշակի ժամանակահատվածի համար։ Կոնտենտ պլանի ստեղծումը ներառում է Ձեր բիզնեսին համապատասխան թեմաների ընտրում, հրապարակումների բաշխում և վերահսկում: Ոստի՝ մենք կարևորում ենք յուրաքանչյուր հրապարակման դիպուկ և գրավիչ  բովանդակությունը, ինչի շնորհիվ  էջի նյութերը կլինեն օգտակար և հետաքրքիր, արդյունքում՝  կարճ ժամանակահատվածում կբարձրանա Ձեր էջի հեղինակությունը։
 

Էջի դիզայն

Էջի դիզայնը ամենից առաջ  ունի մեկ նպատակ՝ այցելուի մոտ առաջացնել էջի նկատմամբ հետաքրքրություն և համակրանք։ Դա հնարավոր է իրականացնել ընտրված կրեատիվ  նկարների, համադրվող գունային լուծումների և ճիշտ դասավորվածության շնորհիվ, ինչն էլ  մեր թիմը կազմակերպում է ՝ հաշվի առնելով Ձեր ընկերության լոգոտիպը և ֆիրմային ոճը։
 

Բրենդինգ

Այն բրենդի ճանաչելիության ստեղծումն ու ընկերության քաղաքականության մեջ բրենդի մոտեցման ներդրումն է։ Այն մարքեթինգային թիրախավորված գործունեություն է, որի նպատակն է հաճախորդի մոտ  ստեղծել երկարաժամկետ սպառողական նախասիրություն։
 

Առաջխաղացում սոցիալական ցանցերում

Այսպես, կարողանում ենք  առավել ճշգրիտ ազդել թիրախային լսարանի վրա, ճիշտ ընտրել այն հարթակները, որտեղ այդ լսարանն ավելի շատ է ներկայացված, գտնել այդ լսարանի հետ հաղորդակցվելու առավել հարմար ուղիներ, ներգրավել նույնիսկ  նվազագույն հետաքրքրվածություն ցուցաբերող լսարան, դարձնել այն Ձերը։
 

Մրցակցային դաշտի ուսումնասիրություն

Նախքան առաջխաղացման արշավ սկսելը,  խորապես ուսումնասիրության ենք ենթարկում  մրցակցային դաշտը, վերլուծում Ձեր ընկերության ունեցած պոտենցիալը, գնահատում ակնկալվող արդյունքից բխող պահանջները՝ իրականացվելիք միջոցառումների ծավալների մասով։ Այս ամենից հետո կազմում ենք մարքեթինգային ռազմավարություն, որը հստակ կսահմանի թվային մարքեթինգի օպտիմալ ուղղությունները բիզնեսի տվյալ ոլորտի համար։ Ռազմավարությունը կազմելուց հետո սահմանում ենք գործիքակազմը, աշխատանքների հերթականությունը և ժամանակացույցը։
 

Թիրախային գովազդ

Այն իրենից ներկայացնում է ռազմավարական նշանակությամբ առավել մեծ լսարան հավաքած և ուշադրություն գրաված գրառումների ընտրություն և վճարովի գովազդի միջոցով դրանց առաջխաղացման ապահովում: Այս ճանապարհով հնարավորություն կունենանք ընտրել  առավել հետաքրքրված անձանց, թիրախավորել և հասանելի դարձնել գրառումները նրանց համար:
 

Գովազդային արշավների և մրցույթների կազմում

Մարդկանց պատճառ է պետք ուշադրություն դարձնելու կամ մասնակցելու արշավին, այդ իսկ պատճառով կարևորում ենք  այս ամենի գրավիչ մատուցումը և, որպես վերջնարդյունք, նպատակային  ճիշտ ընտրությունը (օրինակ՝ կազմակերպությունը ցանկանում է բարձրացնել կայքի հաճախելիությունը կամ մեծացնել հետևորդների թվաքանակը և այլն)։
 

Հետադարձ կապ

Իրենից ներկայացնում է օպերատիվ արձագանք  նամակներին և մեկնաբանություններին, որը հնարավորություն է տալիս բացահայտել հաճախորդների պահանջմունքները, ցանկություններն ու հետաքրքրությունները, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և կազմակերպել վաճառք: Այստեղ կարևորում ենք  արագ արձագանքի կոճակների առկայությունը։
 

Հաշվետվությունների ներկայացում

Յուրաքանչյուր ամսվա ավարտին ներկայացնում ենք հաշվետվություն կատարված աշխատանքի, գրանցված արդյունքների վերաբերյալ, տրամադրում ենք խորհրդատվություն և Ձեզ հետ համաձայնեցնում հաջորդ ամսվա կատարվելիք աշխատանքները։

Սոցիալական Մեդիա Մարքեթինգ (SMM)

Սկսած ամսական 100,000 Դրամից ($200)

Գինը Ներառում է՝

    1) Էջերի ստեղծում / վերանայում

    2) Կոնտենտ պլանի մշակում

    3) Էջի դիզայն

    4) Բրենդինգ

    5) Առաջխաղացում սոցիալական ցանցերում

    6) Մրցակցային դաշտի ուսումնասիրություն

    7) Թիրախային գովազդ

    8) Գովազդային արշավների և մրցույթների կազմում

    9) Հետադարձ կապ

    10) Հաշվետվությունների ներկայացում