Պարալաքս Գրուպ ընկերությունում, բացի բարդ պորտալներից և ինտերնետ-խանութներից, Դուք կարող եք պատվիրել լենդինգների և այցեքարտ կայքերի պատրաստում։ Լենդինգն (landing page) ինտերնետ գովազդի թրենդերից է։ Լենդինգներ պատվիրում են «վաճառող կայք» գովազդային կարգախոսի ներքո։ Լենդինգ կայքի իմաստը հետևյալում է՝ կառուցել 1 էջից բաղկացած կայք 1 զեղչային առաջարկով, որպեսզի այցելուն չշեղվի այդ էջից ուրիշ ոչ մի տեղ, ներկայացնել առաջարկի առավելությունները, գովազդի միջոցով «համոզել», որպեսզի այցելուն հենց այդ պահին կատարի պատվերը կամ գնումը։
Այսպիսով, լենդինգի ստեղծման նպատակն է կենտրոնացնել գնորդի ուշադրությունը կոնկրետ ապրանքատեսակի կամ ծառայության վրա, աշխատել այցելուների առարկությունների հետ՝ «վաճառող» տեքստերի և թրիգգերների (trigger) շնորհիվ, ստիպել գնումներ կատարել կամ հայտեր ուղարկել ժամանակային սահմանափակում ունեցող ակցիաների օգնությամբ։
Լենդինգի կարևոր բաղադրիչներն են՝
Լենդինգի վերնագիրը, որն ընկերության եզակի առևտրային առաջարկն է, առաջինն է, որ նկատում է այցելուն։ Այստեղ Դուք ունեք մոտավորապես երեք վայրկյան ուշադրություն գրավելու համար։ Ամենակարևորը առաջարկի եզակիության հանդեպ վստահություն ներշնչելն է։ Այդ միտքը հենց վերնագրերն ու նկարներն են ներշնչում, որպեսզի ստիպեն հաճախորդներին պատկերել սպասվելիք օգուտը։
Սոցիալական ապացույցը շատ ուժեղ համոզիչ գործոն է։ Հաճախորդն ամենայն հավանականությամբ կօգտվի Ձեր ծառայությունից՝ տեսնելով, որ կան նաև այլ մարդիկ, ովքեր դիմել են գոհ են մնացել ապրանքից կամ առայությունից։
Լենդինգի պատրաստման խորհուրդներ:
Պատվիրատուները հաճախ մտածում են, որ «ընդամենը» մեկ էջից կազմված լենդինգի կամ վիզիտկա կայքի պատրաստումը հեշտ խնդիր է, մեկ-երկու և կարելի է ակտիվացնել այն։ Բայց, եթե ուսումնասիրեք արտասահմանյան օրինակները, կհասկանաք՝ ինչ դժվար խնդիր է 1-5 էջի սահմաններում ներկայացնել ամբողջ գործունեությունը և գրավել հաճախորդներին։ Այդ էջերի սահմաններում Դուք պետք է այցելուներին մատուցեք բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները։
Եթե որոշել եք զարգացնել Ձեր բիզնեսը լենդինգի շնորհիվ, անհրաժեշտ է կա՛մ ընտրել բազմաթիվ անվճար շաբլոններից մեկը, խմբագրել ինքնուրույն և գովազդել այն, կա՛մ պատվիրել կառավարվող լենդինգ զրոյից, ստանալ բոլոր անհրաժեշտ ամբողջական ծառայությունները մեկ պայմանագրով: Մեզ հաճախ հարցնում են լենդինգի արժեքի մասին, որոշ վեբ ընկերությունների կողմից մատչելի լենդինգի ստեղծման առաջարկների օրինակներ են բերում:
Մանրամասնենք լենդինգի արժեքի երեք բաղադրիչ: Էջի ստեղծման համար կարելի է կիրառել դիզայնի պատրաստի շաբլոն 1$-ով: Հեղինակային, մտածված դիզայնի ինքնարժեքը սկսվում է 180$-ից: Լենդինգի կոնտենտը կարելի է պատճենել (գողանալ) արտասահմանյան օրինակներից, սակայն ճիշտ է ինքնատիպ տեքստերը գրել զրոյից: Կոնտեքստային գովազդի կարգավորումները միջինում արժեն 100$: Մենք տվյալ ծառայությունների արժեքը ներառել ենք լենդինգի ստեղծման արժեքում։
Չնայած լենդինգները և սահմանափակ էջերի քանակ ունեցող այցեքարտ կայքերը դասվում են «փոքր» կամ «հասարակ» կայքերի շարքում, դրանք պատրաստումը պահանջում է ոչ փոքր ջանքեր։ Ունենալով սահմանափակ ֆունկցիոնալ և էջեր Դուք պարտավոր եք այցելուներին գրավել հավելյալ գործիքներով՝ գրավիչ դիզայն, լակոնիկ տեքստեր, գրագետ վիզուալիզացիա։ Նման գործիքների ստեղծման համար մի ամբողջ թիմ մտածում է, ստեղծագործում, որպեսզի ստանա Ձեր հաճախորդին գրավող կայք։
Սկսած 450,000 Դրամից ($300-900)
Գինը Ներառում է՝
1) Հեղինակային դիզայնի 1 տարբերակ
2) CMS-ի ծրագրավորում զրոյից
3) Pixel perfect դիզայնի ապահովում
4) Ադապտիվ տարբերակ
5) «Վաճառող» տեքստերի կազմում
6) Կայքի ձևավորում
7) Երաշխիքային սպասարկում 1 տարի