hy ru en

Մեր մասին

Պարալաքս Գրուպը ՍՊԸ-ն մասնագետներին առաջարկում է ուսանել Autodesk ծրագրակազմեր Autodesk լիազորված ուսումնական կենտրոնում փորձառու և որակավորված դասընթացավարների կողմից: Մեր ուսումնական կենտրոնում ուսուցանում ենք Autodesk ընկերության բոլոր ծրագրակազմերը

Autodesk ընկերությունը ստեղծում է ծրագրային 
ապահովումներ այն մարդկանց համար, ովքեր ստեղծում են նորը։ Եթե Դուք երբևէ վարել եք բարձրակարգ ավտոմեքենա, հիացել եք շքեղ երկնաքերերով, օգտագործել եք սմարթֆոն կամ դիտել եք հիանալի ֆիլմ, ուրեմն Դուք հնարավորություն եք ունեցել հասկանալ, թե ինչ են ստեղծում Autodesk-ի միլիոնավոր հաճախորդները։

Պարալաքս Գրուպ ուսումնական կենտրոնը հավաստագրված է Autodesk ընկերության կողմից: Այս կարգավիճակը, որպես Autodesk ATC (լիազորված ուսումնական կենտրոն), երաշխավորում է բարձրորակ կրթություն Autodesk ընկերության աջակցությամբ և վերահսկողությամբ: Յուրաքանչյուր դասընթացավար անցնում է պարտադիր ուսուցում իր բնագավառի ծրագրային ապահովումների վերաբերյալ: Հավաստագրումից հետո դասընթացավարներին թույլատրվում է անց կացնել ուսուցում, որը երաշխավորում է ուսանողներին ստանալ առավել կարևոր մասնագիտական գիտելիքներ Autodesk ծրագրակազմերի վերաբերյալ: Պաշտոնական ուսումնական կենտրոնի կարգավիճակը նաև հնարավորություն է տալիս ուսանողներին դասընթացների հաջող ավարտից հետո ստանալ միջազգային ճանաչողության Autodesk հավաստագիր:

 

Ու՞մ ենք առաջարկում ուսանել մեր կենտրոնում.
 

  • Մասնագետների, ովքեր նոր են պլանավորում կամ սկսում սովորել Autodesk ծրագրակազմերը
  • Ծրագրակազմերից վստահ օգտվողներին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ծրագրակազմերի կատարելագործված առանձնահատկությունները
  • Մասնագետներին, ովքեր պլանավորում են ուսումնասիրել նեղ մասնագիտական  գործիքներ և տեխնոլոգիաներ
  • Կորպորատիվ հաճախորդներին, ովքեր հետաքրքրված են իրենց աշխատողների հետագա վերապատրաստմամբ

 

Ի՞նչ կստանան ուսանողները դասընթացն ավարտելուց հետո.
 

  • Ծրագրային ապահովման աշխատանքային սկզբունքների և կարողությունների վերաբերյալ խորը գիտելիքներ
  • Լայնածավալ գործնական փորձ` հիմնված իրական առաջադրանքների օրինակների վրա
  • Ծրագրային ապահովումներով հետագայում ինքնուրույն աշխատելու հնարավորություն
  • Իրենց մասնագիտական առաջադրանքներում լուծումներ գտնելու հնարավորություն


Պարալաքս Գրուպ ուսումնական կենտրոնում ուսանելու առավելությունները.
 

  • Անհատական և խմբակային դասընթացներ
  • Հեռավար դասընթացների հնարավորություն
  • Ցերեկային և երեկոյան կրթություն
  • Ձեռնարկություններում մասնագիտացված դասընթացների ապահովման հնարավորություն աշխատավայրում մասնագետներ վերապատրաստելու համար
  • Ժամանակակից տեխնիկայով և լիցենզավորված ծրագրակազմերով հագեցած լսարաններ
  • Գործնական աշխատանքների և Autodesk ծրագրակազմերի դասընթացների անցկացման գործում մեծ փորձ ունեցող հավաստագրված դասընթացավարներ
  • Հաճախորդների պահանջներն ու կարիքները բավարարելու համար առկա դասընթացների կամ անհատական ուսումնական ծրագրերի ստեղծման և փոփոխման հնարավորություն
  • Արդյունքի վրա հիմնված գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, այլ ոչ թե պարզապես պաշտոնական հավաստագրերի ստացում