Պարալաքս Գրուպ ընկերությունում կարող եք պատվիրել հեղինակային լոգոների պատրաստում, վեբ դիզայն և ֆիրմային ոճի մշակում։ Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը օգնում է ամրապնդել կազմակերպության ճանաչելիությունը: Ճիշտ մշակված կորպորատիվ ոճը առաջին իսկ պահից հանդիսանում է կազմակերպության դեմքը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մանրամասն մշակել կորպորատիվ ոճի բոլոր դետալները՝ սկսած գույների ընտրությունից մինչև լոգոյի պարունակությունը:
Ֆիրմային ոճը կազմված է հետևյալ տարրերից՝
Այս տարրերի ստեղծումից հետո միայն անցնում ենք հաղորդակցության ֆորմատների մշակմանը՝ ֆիրմային ձևաթղթեր, բուկլետների դիզայն, պիտակներ, բրոշյուրներ կամ ուղեցույցներ: Ընկերության ֆիրմային ոճը նաև հիմք է հանդիսանում կայքի պատրաստման համար:
Ֆիրմային ոճի ստեղծում:
Երբ ստեղծում եք ընկերություն կամ կազմակերպություն, առաջին հերթին մտածեք ապագա անվանման մասին: Անվանումը պետք է համատեղի մի քանի հատկանիշ՝ լինի յուրահատուկ, հիշվող, գործունեությունը բնութագրող: Միջազգային շուկայում անվանման ճիշտ ընտրության համար աշխատում են մարկետոլոգներ, հոգեբաններ, սոցիոլոգներ: Երբեմն դա հաջողություն է բերում, երբեմն էլ տեսնում ենք անվանումների շատ անհաջող օրինակներ:
Կարևոր է հաշվի առնել տեխնիկական մի քանի կողմեր՝
Լոգոտիպի տեսքը և տեսկաները:
Եթե ընկերության անվանումը ապագա ապրանքանիշի անունն է, ապա լոգոն պետք է դառնա ապրանքանիշի դեմքը: Տեսողական հիշողությունը և համակրանքը երբեմն դառնում են բիզնեսի թռիչքի խթանը: Ի տարբերություն անվան, լոգոտիպի անհրաժեշտությունն այդքան էլ հրատապ հարց չէ:
Լոգոները բաժանվում են 3 տեսակի՝ տեքստային, նշանային, համակցական՝
Պարալաքս Գրուպ ընկերության դիզայներները պատրաստ են մշակելու ոչ միայն ֆիրմային ոճ կամ լոգոտիպ: Մեզ մոտ կարող եք պատվիրել վեբ կայքի պատրաստման համար անհրաժեշտ դիզայնը՝ դեսկտոպ, պլանշետային և մոբայլ տարբերակներով։ Դիզայնի ոլորտում կատարում ենք հեղինակային աշխատանքներ։ Ստանալով լոգոտիպի կամ վեբ դիզայնի պատրաստման պատվերը՝ ներկայացնում ենք մի քանի նախնական տարբերակ, ընտրությունից հետո մշակում և վերջնական տեսքի ենք բերում դիզայնը։ Լոգոների պարագայում աշխատանքի վերջնական արժեքը կախված է ներկայացվող տարբերակների և փոփոխությունների քանակից։ Վեբ-դիզայնի ստեղծման աշխատանքի արժեքը հաշվարկում ենք էջերի քանակով։
Սկսած 100,000 Դրամից ($200)
Գինը Ներառում է՝
1) Տարբերանշան (լոգոտիպ)
2) Կարգախոս
3) Գունային գամմա
3) Տառաչափ