Կայքերի SEO առաջխաղացումը երկարաժամկետ համագործակցություն ենթադրող համալիր աշխատանք է: Նախքան առաջխաղացմանն անցնելը՝ կատարում ենք կայքի աուդիտ, տրամադրում ենք ամբողջական վերլուծություն և սխալների ուղղման խորհուրդներ: Կայքի առաջխաղացումը սկսվում է ներքին օպտիմալացումից: SEO օպտիմալացումն իրականացվում է որոնողական համակարգերի կողմից ինդեքսավորման բարելավման, վարկանիշի բարձրացման համար, որն առաջխաղացման առաջին կարևոր քայլն է:
Կայքի առաջխաղացումը բարդ գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Քանի որ ծառայությունների արժեքը կախված է դոմենի տարիքից, վարկանիշից, որոնողական համակարգերում մրցակցության մակարդակից, դժվար է որոշել առաջխաղացման գինը առանց կոնկրետ կայքն ուսումնասիրելու: Եթե Դուք կայքը նոր եք պատրաստել, նոր դոմենի առաջխաղացման գործընթացը միջինում կտևի 10-12 ամիս: Գործընթացի սկզբում կազմում ենք աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, կնքում ենք պայմանագիր, համաձայն որի տրամադրում ենք արդյունքի երաշխիք:
Առաջխաղացում բանալի բառերով:
Կայքի առաջխաղացումը պետք է կատարել միջինում 40-120 բանալի բառերով: Բառերի վարկանիշը գնահատվում է ցածր, միջին և բարձր հաճախականությամբ, ինչը ցույց է տալիս դրանցով փնտրման համակարգերում որոնումների հաճախականությունը և մրցակցության աստիճանը: Հաճախորդները միշտ ձգտում են կայքի առաջխաղացումն իրականացնել բարձր հաճախականություն ունեցող բանալի բառերով: Սակայն փորձը ցույց է տալիս՝ մոտիվացված այցելուները ավելի հաճախ գնորդի են վերածվում ցածր հաճախականությամբ հարցումներով կայքը գտնելու արդյունքում: Բարձր հաճախականությամբ հարցումներով անցումից հետո առևտրի քանակը 0.1-1 տոկոս է: Ցածր հաճախականությամբ բառերով այցելուները 20-40 տոկոս դեպքերում դառնում են Ձեր հաճախորդները:
Միջին կորպորատիվ կայքի համար խորհուրդ ենք տալիս առաձնացնել 30-40 ցածր, 10-15 միջին և 1-5 բարձր հաճախականությամբ բանալի բառեր:
Արդյունքի հասնելու համար առաջխաղացման գործընթացում պետք է հաշվի առնել տասնյակ հարակից գործոններ՝
Սկսած ամսական 150,000 Դրամից ($300)
Գինը Ներառում է՝
1) Կայքի աուդիտ, սեմանտիկ միջուկի կազմում
2) Կայքի կառուցվածքի օպտիմալացում
3) HTML, CSS կոդի օպտիմալացում
4) Մետա տեգերի հետ աշխատանք
5) Կոնտենտի վերլուծություն և օպտիմալացում
6) Արագագործության բարձրացում
7) Ֆունկցիոնալ սխալների ուղղում
8) Անալիտիկ տվյալների վերլուծություն
9) Դեպի կայք հղումների որակի և քանակի մեծացում
10) Տեխնիկական մի շարք աշխատանքներ