hy ru en

Անվճար դասընթաց Autodesk Maya և Unity Level Design

2022-01-28

Հետաքրքրվա՞ծ ես վիդեո խաղերի արտադրությամբ, ուզու՞մ ես ստեղծել 3D մոդելներ և կիրառել դրանք քո ստեղծած խաղային աշխարհներում: Այժմ դու ունես հնարավորություն մասնակցելու Parallax Group ընկերության կողմից կազմակերպված Autodesk Maya և Unity Level Design անվճար քառօրյա դասընթացին: Մասնակցելով այս ինտենսիվ դասընթացին՝ կծանոթանաս եռաչափ մոդելավորման և խաղային աշխարհների ստեղծման հիմունքներին, ինչպես նաև քո առաջին քայլերը կկատարես Media Entertainment ոլորտում ու կծանոթանաս ամենապահանջված մասնագիտություններից մեկին:
Դասընթացի ընթացքում կսովորենք՝ ինչպե՞ս ստեղծել պարզագույն մոդելներ Autodesk Maya ծրագրակազմի մոդելավորման գործիքներով, ինչպե՞ս տեղափոխել մոդելները Unity Engine և սկսել խաղային աշխարհի ձևավորումը, ինչպես նաև կհասկանանք, թե ովքե՞ր են Level Design արտիստները և ի՞նչ դեր ունեն Game Development-ում:

 

Ո՞վ կարող է մասնակցել
15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր ունեն ստեղծագործ մտածողություն և լավ երևակայություն


Ինչպե՞ս մասնակցել
- Դասընթացի հայտագրումը բաց է մինչ հունվարի 28-ը ներառյալ
- Հայտագրման էլ. հասցե դաշտում նշել միայն Gmail
- Տեղեկանք ուսումանական հաստատությունից

Դասընթացի մանրամասներ
Դիմելու վերջնաժամկետ - հունվարի 28, 2022
Դասընթացի սկիզբ - փետրվարի 1, 2022
Ծրագրի տևողություն - 1 շաբաթ/ 6-8 ժամ/
Դասընթացի արժեք - անվճար
Դասընթացի լեզու - հայերեն
Ձևաչափ - հեռավար
Հանդիպման վայր - Google Meet
Հանդիպման ժամ - 19:00-21:00

 

Ժամանակացույց
01.02.2022
03.02.2022
05.02.2022
06.02.2022


Հիմնական թեմաներ
- Autodesk Maya ներածություն
- Մոդելավորման հիմունքներ և գործիքներ Maya-ում
- Unity Engine ներածություն
- Terrain- ի ստեղծում
- Ընդհանուր լուսավորության կարգավորում
- Աշխատանք նյութերի հետ
- Վերջնական նկարների ստեղծում 


Բանախոս
Սոնա Բաբայան
- Autodesk հավաստագրված մասնագետ(Parallax Group)

Դուք չեք կարող հայտագրվել քանի որ իրադարձությունը ավարտվել է : 2022-01-28