hy ru en

Ոսկրավորում 3ds Max-ում

2021-12-06

Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ոսկրավորում 3ds Max-ում» վեբինարին: 3D ոսկրավորումն ամենակարևոր հմտություններից մեկն է, որը դուք պետք է տիրապետեք, եթե ցանկանում եք ստեղծել անիմացվող կերպարներ: Այս վեբինարը ներառում է Rigging-ի բոլոր հիմունքները: Վեբինարի ընթացքում մենք կանցնենք 3D օբյեկտների ոսկրավորման բոլոր փուլերով, կստեղծենք և կմանիպուլացնենք ոսկորներն՝ օգտագործելով 3ds Max CAT Parent-ը: Ոսկրավորման ավարտից հետո մենք կստեղծենք հակադարձ կինեմատիկա և կկարգավորենք օբյեկտի մաշկավորումը: Վեբինարի վերջում սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:  

 

Լեզուն- հայերեն
Հանդիպման վայր- Google Meet
Հանդիպման ժամ- 19:00-20:00
Էլ. հասցե բաժնում նշել միայն Gmail

 

Հիմնական թեմաներ.
- Ինչպես ճիշտ պատրաստել ձեր մոդելները Rigging-ի համար
- Ի՞նչ է Rigging-ը և ինչու՞ է դա կարևոր
- 3ds Max CAT Parent-ի օգտագործում
- Հակադարձ կինեմատիկայի տեղադրում
- Մաշկավորում

 

Բանախոս.
Սոնա Բաբայան
- Autodesk հավաստագրված մասնագետ (Parallax Group)

Դուք չեք կարող հայտագրվել քանի որ իրադարձությունը ավարտվել է : 2021-12-06