CRM ծրագրերի պատրաստում և բիզնեսի ավտոմատացում․ այս գործիքները թույլ են տալիս օպտիմալացնել բիզնեսի տարբեր ոլորտների կառավարումը և վերահսկողությունը՝ խնայելով աշխատուժը և, որպես արդյունք, բիզնեսի կառավարման վրա ծախսվող բյուջեն: Առանց փիլիսոփայության և KPI-ի, IRR-ի, PBGI-ի նման անհասկանալի բառերի կոնկրետ օրինակով ցույց կտանք, թե որքան է խնայում ոչ մեծ առևտրային ընկերությունը՝ օպտիմալացնելով բիզնեսի գործընթացները մեր ծրագրավորած CRM համակարգի միջոցով:
Պատվիրատուն դիմել է մեզ առևտրի կառավարման գործընթացն ավտոմատացնելու խնդրով: Աշխատանքի մեխանիզմը հետևյալն է. մենեջերը հավաքում է պատվերները խանութից, գրանցում է թղթի վրա, ուղարկում է հայտերը գրասենյակ, ավագ մենեջերը գրանցում է պատվերները 1C համակարգում, հավաքում է փաստաթղթերը, ուղարկում է դրանք պահեստ, կազմում է առաքման գրաֆիկը և հասցնում է վերահսկել ընդամենը երեք մենեջերի աշխատանք:
CRM-ի ներդրման արդյունքը
Պատվերները ստանալու, մշակելու, հաստատելու գործընթացի ավտոմատացման, մենեջերի համար գործիքների մշակման և վերահսկման մեխանիզմների ներդրման արդյունքում մենք ստացել ենք հետևյալ պատկերը.
Ճգնաժամերը, բարձր մրցակցությունը, կադրային խնդիրները ստիպում են փոքր և միջին ձեռնարկություններին մտածել օպտիմալացման անհրաժեշտության և CRM-ի ներդրման մասին: Առաջին հերթին ձեռնարկատերերը փորձում են գտնել պատրաստի ծրագրեր: Բայց փորձը ցույց է տալիս, որ լիցենզիաները, նման ծրագրերում նոր գործիքների մշակումը շատ ավելի թանկ արժեն, քան բիզնեսի ավտոմատացումը զրոյից:
Պարալաքս Գրուպ ընկերությունն առաջարկում է ոչ միայն կայքերի պատրաստում, այլև կառավարման համար անհատական ծրագրերի, վեբ-ինտերֆեյսի միջոցով աշխատող բարդ CRM համակարգերի մշակում, բիզնես գործընթացների ավտոմատացում: Մեր կառավարման և CRM համակարգերը չեն պահանջում լիցենզիա, սերվերների առկայություն կամ մշտական սպասարկում:
Պատրաստի ծրագիր, թե՞ սեփական CRM
Ինչու՞ պատվիրել անհատական CRM, եթե կարելի է պատրաստի ծրագիր գնել: Բազմաթիվ ընկերություններ վաճառում են պատրաստի լուծումներ՝ ամսական կամ տարեկան վարձավճարով: Բայց առավել ճիշտ է ծրագիրը ստեղծել բիզնեսին համապատասխան, քան բիզնեսը հարմարեցնել արդեն պատրաստի շաբլոնին: CRM համակարգի մշակումը զրոյից շատ ավելի թանկ արժե պատրաստի ծրագրերից, բայց այստեղ Դուք վճարում եք մեկ անգամ:
Բիզնեսի ավտոմատացման և տվյալների կառավարման համակարգերը մշակում ենք զրոյից: Դա նշանակում է, որ կարող ենք ստեղծել CRM համակարգ կոնկրետ Ձեր բիզնեսի օպտիմալացման և կառավարման խնդրի լուծման համար:
Պատվիրել անհատական CRM ծրագիր
Ձեր բիզնեսի ավտոմատացման համար կարող ենք պատրաստել տարբեր բարդության CRM ծրագրեր՝ սկսած պատվիրատուների բազաների կառավարման ծրագրերից, մինչև մեծ ծավալներով ինֆորմացիա մշակող (big data) բարդ հաշվարկային մոդուլներով ծրագրեր տարբեր լիազորություններով ադմինիստրատորների համար։ Անհատական CRM ծրագրերն անհրաժեշտ են այն ընկերություններին, որոնց բիզնես պրոցեսների ավտոմատիզացման պահանջները չեն տեղավորվում առկա CRM-ների ֆունկցիոնալ շրջանակում, կամ որոնք ցանկանում են մեկ ներդրումով ձերբազատվել ամեն օգտագործողի համար ամսական վճարվող գումարներից։ Պատրաստած ծրագրերը պատվիրատուին ենք հանձնում բոլոր հեղինակային իրավունքներով։
CRM ծրագրեր ենք պատրաստում հետևյալ ոլորտների և գործառույթների համար՝
Սկսած 2,500,000 Դրամից ($5000)
Գինը Ներառում է՝
1) Ուսումնասիրում ենք բիզնեսը, վերլուծում ենք գործընթացները
2) Կազմում ենք ավտոմատացման ծրագրի տեխնիկական նկարագիրը
3) Կազմում ենք CRM-ի մակետներն ու դիզայնը
4) CRM համակարգը ծրագրավորում ենք զրոյից
5) Ծրագրերը հեղինակային բոլոր իրավունքներով հանձնում ենք պատվիրատուին
6) Տրամադրում ենք երաշխիքային սպասարկում 1 տարով